
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանը գրում է.
Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ, դե ոնց ընտրվեց՝ իշխող ուժը ապահովեց ձայները, նա էլ խրոխտ քայլերով գնաց ու նստեց բաղձալի աթոռին: Բայց ժողովուրդ ջան, այդ աթոռին նստելուց հետո պետք է սրա դեմքը տեսնեիք՝ երջանկություն և ուրախություն:
Ուզում եմ հիմա տեսնել այն ընդդիմադիրների դեմքերը, որ ասում էին, թե սրանք պաշտոնի ու աթոռի համար չէին գնում ԱԺ, հիմա տեսա՞ք, որ հենց աթոռների համար էին գնում, իսկ դուք ասում էիք, թե մարդկանց խնդիրները լուծելու են գնում:
Հ.Գ. Ժողովուրդ ջան, այսուհետ, երբ ընդդիմադիրներից լսեք, որ նրանք ձեր խնդիրները լուծելու են՝ թքեք ու հեռացեք, քանի որ նրանք ձեզ խաբում են:
![]()