![]()
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, հայտնում է WAM գործակալությունը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ շնորհավորել են նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակթումը և փոխվարչապետ, նախագահական դատարանի ղեկավար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։
![]()