![]()
Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հարցը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովները ստեղծվում են առաջին նստաշրջանում ԱԺ որոշմամբ:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծ:
Որոշման նախագիծը ներկայացրել է խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ:
«Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ունի 64 անդամ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ, նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների ընդհանուր թիվը սահմանել՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը»,- հայտնել է Ջուլհակյանը:
Այնուհետև քվեարկության է դրվել և ընդունվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:
Որոշումն ընդունվել է 60 կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 15 ձայներով և մտել ուժի մեջ:
![]()