ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ նախագահի տեղակալ. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անհրաժեշտ ձայներով կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար:

Այս մասին ԱԺ-ում ելույթում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը:

Իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:

Արամ Վարդևանյանը կդառնա երրորդ փոխնախագահը, եթե նրան ընտրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ