![]()
Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի և մարզային քրեական վարչությունները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի և մարզերի ոստիկանության բաժինների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների պարեկները շարունակում են ուժեղացված ծառայույթունը Երևանում ու մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, հետախուզման մեջ գտնվող անձինք։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, Երևանում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, Նար-Դոսի փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել մոտ 15-ից ավելի քաղաքացիներ, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են։
Ըստ սկզբնաղբյուրի՝ նրանց մեջ են «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։
Նշված անձանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, կռփազենք, որոշների վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, և դրանք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:
Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։
![]()