Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ

Ամերիկահայ 41-ամյա մոդել, դերասան Քիմ Քարդաշյանի ընտրյալ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ում հետ նրանք հանդիպում են արդեն վեց ամիս, Instagram-ի իր ՝էջում նոր լուսանկարներ է հրապարակել համատեղ հանգստից։

«Հանգիստ, լիցքաթափում, վերականգնում»,-մակագրել է Հեմիլթոնը գրառումը:

Զույգի հարաբերությունները վերջին ամիսներին մշտապես հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Քարդաշյանն ու Հեմիլթոնը միասին տարբեր միջոցառումների են մասնակցում, իսկ նրանց համատեղ հանգիստը հերթական անգամ մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում։

Քիմ Քարդաշյանի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի սիրավեպը հայտնի է դարձել փետրվարին. մինչ այդ նրանք տասը տարի ընկերություն էին անում։ Քարդաշյանը նախկինում ամուսնացել է երեք անգամ՝ պրոդյուսեր Դեյմոն Թոմասի, բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի և ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Նա իր վերջին ամուսնու հետ ապրել է ութ տարի, նրանք համատեղ ունեն չորս երեխա, որոնցից երկուսը ծնվել են փոխնակ մոր շնորհիվ։

Լյուիս Հեմիլթոնն ավելի վաղ հրապարակավ խոստովանել էր, որ ավելի երջանիկ է դարձել Քարդաշյանի հետ հարաբերություններ սկսելուց հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ