![]()
Բաքվի Խաթայի շրջանի նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, ինչի մասին տեղեկացրել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Պատահարի վայր են մեկնել մեծ թվով հրշեջ-փրկարարներ։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները ընթացքի մեջ են։
Տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
![]()