![]()
Օգոստոսի 8-ին՝ ժամը 19։35-ին, Սևանա լճի առաջին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 100 մ հեռավորության վրա շրջված ջրային մոտոցիկլետ։
Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երկու քաղաքացու։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
![]()