Ծեծկռտուք՝ Դաշտավան գյուղում. կա 10-ից ավելի վիրավոր

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ