Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում — Հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Հուլիսի 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումներ եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        38.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            11.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        24.20C

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ