![]()
Հայ կեանք և USA Armenian Life շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Ափօ Չափարեանը կարծում է, որ ընդդիմությունն ու եկեղեցու ղեկավար դասը փոխադարձաբար շահագործում են միմյանց:
«Ընդդիմությունն ու Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) փոխադարձ օգտագործում են իրար, բոլորը քրեաօլիգարխիկ ճամբարի մաս են: Անընդհատ պետք է հիշենք՝ ինչպես եղավ «Հոկտեմբերի 27»-ը, այս շրջանակները ընդունակ են ամեն ինչի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ տեսակապի միջոցով զրույցում ասում է նա:
Միաժամանակ զրուցակիցը նկատում է. «Քրեաօլիգարխիկ Կտրիճ Ներսիսյանն ու Տաշիր Սամոն 30 մլն դոլարի փողերի լվացում են արել»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսների դատավարությանը՝ Չափարեանն ասում է. «Եկեղեցու կարգ ու կանոնի տապալմանը մասնակից մարդիկ ասում են՝ մի՛ խառնվեք մեր գործերին»:
Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, վերջինս նշում է. «Ինչպե՞ս պետք է 500 հազար մարդ փողոց հանեն, ուրեմն էլի ՌԴ-ից պետք է բերեն, նոր «Հոկտեմբերի 27» են ուզում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()