![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կնճռոտ հարցերը փորձում է տանել փակուղի, ըստ նրա՝ ուզում են ավելի սրել հարաբերությունները:
Մարգարյանը կարծում է, որ ռուսական սահմանափակումները տնտեսական շարժառիթներով քաղաքական պատժամիջոցներ են:
«Եթե ՌԴ-ն փոխի գազի գինը, դա իր համար տապալման քաղաքականություն կլինի, թշնամական վերաբերմունք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Միաժամանակ փորձագետը նկատում է. «ՌԴ-ի և մեր ընդդիմության խոսույթը նույնն է, անհնար է չտեսնել՝ ՌԴ-ի սահմանափակումները անօրինական են»:
Արմինե Մարգարյանն այն համոզմանն է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման բանալին ոչ թե Ադրբեջանում է, այլ ԱՄՆ-ում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()