![]()
Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկու կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։
«Օմանի հետ բանակցություններ են ընթանում Հորմուզի նեղուցի կառավարման իրավական մեխանիզմների և նավագնացության ուղիների որոշման շուրջ, և մենք շատ մոտ ենք համաձայնությանը։ Գոյություն ունեցող երթուղին անընդունելի է Թեհրանի համար, և կողմերը պետք է մշակեն նոր երթուղի, ինչը ենթադրում է բազմաթիվ իրավական և տեխնիկական դժվարություններ: Նոր երթուղի մշակելուց առաջ կքննարկվի ժամանակավոր երթուղի, որը կծառայի որպես ապագա երթուղու հիմք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
![]()