Միացի՛ր և դարձի՛ր ամռան ամենաերաժշտական իրադարձության մի մասը․ Վարչաֆեստ

Ամռան ամենասպասված երաժշտական մրցույթ-փառատոնը գալիս է։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Կենդանի երաժշտություն, տասնյակ արդեն հայտնի և անհայտ երաժշտական խմբեր ու անմոռանալի մթնոլորտ՝ Սևանա լճի ափին։

Վարչաֆեստ 2026 մրցույթ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Միացի՛ր և դարձի՛ր ամռան ամենաերաժշտական իրադարձության մի մասը։

Հանդիպում ենք Սևանա լճի ափին՝ օգոստոսի 21-ին և 22-ին»,- ասվում է Կառավարության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ