![]()
Քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը կարծում է՝ Ռուսաստանի կողմից ճնշումները կշարունակվեն: Ըստ նրա՝ սրանով նրանք պատրաստվում են սեպտեմբերին Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին:
«Ռուսաստանը ուզում է ցույց տալ՝ գնալու է մինչև վերջ»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Աբրահամյանը՝ միաժամանակ հավելելով. «ԱԺ-ի դեսանտների միջոցով փորձելու է ազդել պրոցեսների վրա»:
Ըստ նրա՝ պետք է մեզ թափ տանք, քանի որ դժվար ժամանակներ են սպասվում. «ՌԴ-ի ստեղծած ճգնաժամը մեզ մոտիվացնում է»:
Վերլուծաբանը սա տնտեսական պատերազմ է համարում՝ չբացառելով՝ գազի գնի հետ կապված փոփոխություններ ևս հնարավոր է լինեն:
Աբրահամյանը ուշագրավ է համարում Ղազախստանի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում դրվատանքի խոսքերը. «Ակնարկում է՝ ԵԱՏՄ երկրները աջակցում են ՀՀ-ի անջատողականությանը, դա համարում փրկություն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()