Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում

Երևանում օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում։

Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։

Մասնավորապես Սայաթ-Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ