Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի Women Speed Chess Championship մրցաշարում։ Երբ Էլինա Դանիելյանը հաղթեց ընտրական բաց մրցաշարում և նվաճեց Women Speed Chess Championship-ին մասնակցելու իրավունք, քչերը կարող էին ենթադրել, որ հենց նա կդառնա չեմպիոն, բայց հենց այդպես էլ եղավ Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինայի նկատմամբ 15-13 հաշվով հաղթանակից հետո։   Մրցախաղի ընթացքում Դանիելյանը հետ է բերել չորս միավորի կորուստը, իսկ նրա հակառակորդը բախվել է կապի հետ կապված խնդիրների։ Հաղթանակը հայաստանցի գրոսմայստերին բերել է 4,607 ԱՄՆ դոլար և հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի մեծ շվերցարական մրցաշարին, որը հոկտեմբերին կանցկացվի Մեն կղզում։ Երկրորդ տեղը գրաված Գունինան շահել է 1,393 դոլար։

Գունինան, հանգստանալիս է եղել ինդոնեզական Բալի կղզում, և տախտակի առջև է նստել կեսգիշերից հետո։ Նա ունեցել է համացանցին միացման հետ կապված խնդիրներ, և արդյունքում երկու պարտիա պարտվել է կապի ընդհատման պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ