![]()
ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսնյութ է հրապարակել Ձախ Հարութի մենահամերգից և կատարել է հետևյալ գրառումը.![]()
«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դսեւորում:»
Հիշեցնենք, որ Ձախ Հարութը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Զավակն է Եսայի Փամբուկչեանի և Ծաղիկ Շահակեանի։ Հայրը ծնվել է 1901 թ. Զեյթունում, մայրը՝ 1907 թ. Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին մեկնել հայրենիք։ Երևանում, Նոր Արեշ թաղամասում, 1950 թվին ծնվել է Հարութը։ Հաճախել է տեղի թիվ 43 դպրոցը և ընդունվել Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1968 թվին։ Ծառայել է բանակում երկու տարի Ուկրաինայի Կանատոպ քաղաքում[2]:Մայրը երգչուհի է եղել։ Վաղ պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով ու սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, ու դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել ամենատարբեր առիթներով ու կատարել ամենատարբեր տեսակի երաժշտություն, ներառյալ՝ ռոք, ռաբիզ, ու շանսոն։
Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դսեւորում:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, June 30, 2019
![]()