«Բարեկա՛մ,ինքդ էլ գիտես,որ ՀՀ-ում հասունանում է լուռ դժգոհություն…». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

«Բարեկա՛մ,ինքդ էլ գիտես,որ ՀՀ-ում հասունանում է լուռ դժգոհություն հեղափոխության արդյունքից . քաղաքացին չի տեսնում իրական ձեռքբերում,իսկ քաղաքականը դիտում է անցած էտապ և մի քիչ էլ անարժեք մի բան:

Ստեղծված վիճակը արդյունք է լութոկրատիայի/ գողապետության / սաբոտաժի,համակարգային հակագրոհի և կազմակերպված խեղաթյուրող քարոզչության:

Նաև արտաքին ուժերի հետ համադրվող գործողությունների: Սակայն գլխավոր պատճառը, այդուհանդերձ, ԱԺ քննարկումների մանրաթեմայնությունն է ,երկրի զարգացման ռազմավարական խորքի ընկալման չգոյությունը, վարչապետության ԻՐԱԴՐԱՅԻՆ գործելակերպը, երբ փորձ է արվում նոր քայլեր անել ԵՐՐՈՐԴ Հանրապետության մեռելածին քաղաքական կառուցվածքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ