«Տավուշ, Ենոքավան…». Գագիկ Սուրենյանը սարսափազդու լուսանկար է հրապարակել

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը  համացանցի իր էջում  լուսանկար է հրապարակել և կատարել է ետևյալ գրառումը.
«Տավուշ, Ենոքավան։ Լուսանկարը՝ Լիլիթ Մնացականյանի։ 29.06.2019»: 
Հիշեցնենք, որ Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Երևան քաղաքում՝ հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ