Կիլիկիայում մարտաֆիլմ հիշեցնող՝ կրшկոցներпվ զուգորդված «ռшզբորկան» տեսանկարահանվել է Հայաստանում հայտնի երգչուհու տանը տեղադրված տեսախցիկի կողմից

SHAMSHYAN.com-ը հունիսի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Կիլիկիա թաղամասում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկայի մասին, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և կային վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

։Այսօր՝ օգոստոսի 3-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ որն արձանագրվել է տեսախցիկի կողմից թե ինչպես է տեղի ունեցել ռազբորկան ու կրակոցները։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ռազբորկան» տեսանկարահանվել է Հայաստանում հայտնի երգչուհիներից մեկի տանը տեղադրված տեսախցիկի կողմից։

Բացառիկ տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 20-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ էին հնչել և կային վիրավորներ։Ժամանել էին Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։

Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել էին ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա նույնպես հայտնաբերվել էր կրակոցի հետք։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկներ Գեղամ Մովսիսյանն ու Սիրմակ Հակոբյանը։Տեղում աշխատել էին արդեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Մուրադյանի և Վահե Աճեմյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները ունեին հավաստի տեղեկություններ, որ կար 4 վիրավոր։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ