![]()
Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։
60 կգ քաշային կարգի եզրափակչում հայազգի ռուս ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց հնդիկ Սիտենդերին։ Կիսաեզրափակչում Կարմրյանը հաղթեց ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։ Մենամարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն Սերգեյը դուրս եկավ եզրափակիչ՝ շնորհիվ թայ-բրեյքի։
Մրցաշարի սկզբում Կարմրյանը 4-0 հաշվով հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին և 5-0 հաշվով՝ ուզբեկ Բեկզոդբեկ Իբրոխիմովին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես մասնակցել էր մրցաշարին, սակայն մեդալ չէր նվաճել։ Նախկինում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարում նվաճել էին երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։
![]()