![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը կարծում է, որ խորհրդարանական այս ընդդիմությունը ևս ապաքաղաքական է:
«Միակ հարցը, որ նրանց տանջում է, այն է՝ Ռուբեն Ռուբինյանը մոտիկից թուրք տեսե՞լ է, թե՞ ոչ կամ թուրքի կանտովկա տեսե՞լ է, թե՞ ոչ: Ես չեմ պատկերացնում՝ 5 տարի ինչով պետք է զբաղվեն ԱԺ-ում»,- ասում է նա:
Ղահրամանյանը շեշտում է՝ Նարեկ Կարապետյանին լուրջ չի վերաբերվում. «Պետք է լսել նրա քաղաքական պապաներին»:
Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքը հասկացել է՝ պաթոսախառը հարցեր տալով՝ չեն կարող ընտրազանգված գրավել:
Նարեկ Ղահրամանյանը ընդգծում է՝ այս պահին կաթողիկոսի գահը թափուր է:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, նա նկատում է. «Որդիների մահը կրած ժողովուրդը գազի թանկացման զրկանքն էլ կկրի: ՀՀ քաղաքացիների մեծ մասը պատրաստ չէ կորցնել անկախությունը գազի գնի դիմաց»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()