Մենք Կտրիճ Ներսիսյանին չենք ճանաչում կաթողիկոս, որ նրա օրհնությունը ստանանք. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը անլուրջ է համարում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների այն խոսույթը, որով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին հարցադրում են անում՝ «Թուրքիայում եղած ժամանակ թուրք տեսե՞լ է, թե՞ ոչ»:

Հակոբյանը նկատում է՝ իշխող ուժը ձեռք է մեկնել ընդդիմությանը՝ կառուցողական աշխատելու և հույս ունի, որ նրանք կբռնեն այդ մեկնված ձեռքը. «Թող մենք թիրախավորվենք որպես թուրք տեսած մարդիկ, բայց մեր զինվորները ապրեն, չզոհվեն»:

Միաժամանակ նա դժվարանում է հավատալ, որ նրանք կարող են կառուցողական մոտեցում ցույց տալ տարբեր հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) ԱԺ անդրանիկ նիստին չհրավիրելուն՝ պատգամավորը շեշտում է. «Մենք Կտրիճ Ներսիսյանին չենք ճանաչում կաթողիկոս, որ նրա օրհնությունը ստանանք: Մեզ համար կարևոր է նրան կաթողիկոսին պատկանող գահից հեռացնելը: Վեղարով վարչապետի թեկնածուի մոտ մկրտվածները, պսակադրվածները գլխներին են տալիս»:

Առավել մանրամնասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ