![]()
Ժամեր շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես երկնքից իջած թևերը կտրած հրեշտակի նման ընդդիմադիր գործիչները փորձում են այս ամբիոնից, այս դահլիճից ժողովրդին համոզել, որ այս ԱԺ-ն լեգիտիմ չէ: Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք: Եթե ընտրությունները կեղծվել են, ձայները փոշիացվել են, ձայները գողացվել են, եթե, ըստ ձեր ներկայացրածի, այս իշխանությունը լեգիտիմ չէ, մինչև այսօր ինչո՞ւ փողոց դուրս չեք եկել: Դուրս գայիք փողոց, հեղափոխություն անեիք:
Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոսոտի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ խորհուրդ տալով ընդդիմադիրներին կեղծ թեզեր չտարածել, թե ինչու են վերցրել մանդատները:
«Մանդատները վերցրել եք թե չէ՝ դա ձեր գործն է, բայց կեղծ թեզերը մի՛ փորձեք մատուցել հանրությանը՝ «մանդատները վերցրել ենք, որ մեր եկեղեցին փրկենք», «մանդատները վերցրել ենք, որ հայ մնանք»: Բա դրանից առաջ էլ ասում էիք՝ գալիս ենք ընտրությունները հաղթենք, դառնանք վարչապետ, որ Հայաստանը չփլուզվի, որ եկեղեցիները չփլուզվեն: Բա ընտրությունները պարտվելուց հետո Հայաստանն ինչո՞ւ չփլուզվեց, 300 հազար ադրբեջանցիներն ո՞ւր են, հարգելինե՛րս»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմադիրների դժգոհությանը, թե ինչու Գարգեգին Բ-ն չի եկել խորհրդարան, Չախոյանը նկատեց. «Ո՞վ է ձեր Վեհափառը, Կտրիճ Ներսիսյա՞նը: Կտրիճ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ, որտեղ ինքը կա: Այն Կտրիճ Ներսիսյանին փնտրեք իր ապօրինի զավակների մոտ: Նա կուսակրոնության ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանն է»:
Տարոն Չախոյանի այս ելույթին տեղից արձագանքեցին ընդդիմադիրները, Ազգային ժողովում իրարանցում սկսվեց:
![]()