ՀՀԿ ԵԿ շնորհավորական տեսանյութը Սերժ Սարգսյանին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շնորհավորական տեսանյութ է հրապարակել՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով:

ՀՀԿ երիտասարդները շախմատային տախտակի վրա եւ ուղեկցող տեքստով փորձել են բնորոշել ՀՀ երրորդ նախագահի դերն ու դիրքը քաղաքականության մեջ։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր`հունիսի 30-ին, դարձավ 65 տարեկան:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի անձը անմիջականորեն կապված է նաև 1996 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների հետ: Մասնավորապես, 1996թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ բողոքի գործողություններ իրականացնելու համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ, կոտրելով ՀՀ Ազգային ժողովի շենքի դարպասները, մտան ներս: Արձանագրվեցին բախումներ շենքը հսկող զինված անձանց և ցուցարարների միջև, ծեծի ենթարկվեցին բազմաթիվ պատգամավորներ:

Այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետն էր Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած կառույցը, ըստ էության, պետք է ապահովեր շենքի անվտանգությունը: Կրակահերթերի հետևանքով վիրավորվում և սպանվում են բազմաթիվ քաղաքացիներ, երկրում հաստատվում է ռազմական դրություն: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ դառնում է ՀՀ նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ