Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը ոսկե մեդալ նվաճեց Երկրորդ Եվրոպական խաղերի 49 կգ կգ քաշային կարգում։

Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը անցկացված եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալահվերդովին էր։ Հովհաննիսյանի առավելությունը գրանցեցին 5 մրացավարներից 4-ը։

Արթուր Հովհաննիսյանի ոսկե մեդալը Հայաստանի 7-րդ մեդալն է երկրորդ Եվրոպական խաղերում։ Ավելի վաղ 3 մեդալ նվաճել են սամբիստները, 2 մեդալ՝ բռնցքամարտիկները, 1 մեդալ էլ եղել է ըմբշամարտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ