![]()
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Լուռու մարզում:
Նախարարը մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, համայնքապետերի հետ ողջ օրը շրջել է մարզի համայնքներում և ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Նախարարի առաջին կանգառը Ալավերդի քաղաքն է եղել, որտեղ մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Հիմնանորոգվում են փողոցներ, վերականգնվում են ջրհեղեղից վնասված հենապատեր, շուկայի տարածքում կառուցվում է նոր խանութ/տաղավար, որպեսզի վաճառողներն առևտուր իրականացնեն ավելի հարմարավետ պայմաններում:
Ալավերդիում վերակառուցվում է նաև լճերի այգին: Աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրի արժեքը ավելի քան 136 մլն դրամ:
Լոռի Բերդ համայնքում նախարարը, արձակուրդում գտնվող ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ծանոթացավ նոր ձեռք բերված գյուղտեխնիկային և սուբվենցիոն ծրագրով կառուցված ավտոկայանատեղիին։
Նախարար Խուդաթյանը եղավ նաև Ստեփանավան համայնքում և դիտարկեց սուբվենցիոն ծրագրով իրականացված քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգման աշխատանքները:
Ծրագրի արդյունքում Ստեփանավան քաղաքում հիմնանորոգվել է այգին, համալրվել է ժամանակակից կարուսելներով, այգու տարածքն ամբողջությամբ սալիկապատվել է, տնկվել են դեկորատիվ ծառեր ու թփեր:
Նախարարը դիտարկեց նաև Ստեփանավանի Րաֆֆու փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են: Ծրագրի արժեքը մոտ 312 մլն դրամ է:
![]()
![]()
![]()
![]()