Արթուր Ալեքսանյանը հռչակվեց չեմպիոն

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի վերջին օրը Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարին մասնակցած Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը 5։0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։ Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 3:1 հաշվով հաղթել էր 2016 թվականի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, ավստրիացի Դանիել Գաստլին։

Եվրոպական խաղերի վերջին օրը ոսկե մեդալներ են նվաճեց նաեւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ