Ռազմական բժիշկները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը

Հուլիսի 30-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, սահմանված կարգի համաձայն՝ ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը։

Շնորհավորելով նորընծա սպաներին ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը մաղթել է նրանց բարի, արդյունավետ և անվտանգ ծառայություն՝ ընդգծելով ռազմական բժշկի պատասխանատու առաքելությունը զինված ուժերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ