![]()
Դավիթ Գևորգյանին նշանակել «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գևոգ Պապոյանը։
Հիշեցնենք՝ Պապոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Արարատցեմենտ»-ի տնօրենին ինքն է նշանակելու, կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը ամբողջապես, և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու:
![]()
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Նույն հայցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։
![]()