![]()
Հուլիսի 29-ի գիշերվա ժամը 2-ին մոտ, Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե երեք փաթեթում եղել է մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվել է նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում՝ սուբուտեքս դեղահաբի մոտ 15 գրամ փոշենման զանգված։
39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։
![]()