Տաղանդը չի ծերանում. 79 տարեկանում Ադրիանո Չելենտանոն հիթ է թողարկել, որի տակ չպարելն ուղղակի անհնար է

Ասում են տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր։ Իտալացի աստղ Ադրիանո Չելենտանոն այս խոսքերի կարծես մարմնավորումը լինի։ Նա փառքի է հասել ոչ միայն որպես խարիզմատիկ դերասան, այլև որպես կատարող։

Չելենտանոն նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում և 41 ալբոմ է թողարկել։ Ադրիանոյին միլիոնավոր կանայք էին սիրահարվում աշխարհով մեկ։Համաձայնեք, որ անհնար է դիմադրել Չելենտանոյի  հմայքին։

Երկու տարի առաջ Չելենտանոն նվեր արեց իր սիրելի երկրպագուներին։ Նա թողարկեց «A un passo da te» սինգլը, որը ձայնագրել է հայտնի իտալացի երգչուհի Մինայի հետ։ Կոմպոզիցիան ներառվել է «Le migliori» ալբոմում։

Նոր սկավառակը Ադրիանոյի հերթական հաջողությունը դարձավ։ Երեք շաբաթ շարունակ ալբոմը առաջին հորիզոնականն էր գրավում վաճառքի վարկանիշային աղյուսակում ։

Երգի տեսահոլովակը  67 000 000 մլն մարդ է դիտել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ