![]()
Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ՝ «Դասին» օդանավակայանի շինարարությունը։ Նախագծի ղեկավար Լի Ցզյանհուայի խոսքով՝ դա կլինի ոչ միայն օդանավակայան, այլև խոշորագույն տրանսպորտային հանգույց։
Դրա շինարարության համար ներդրվել է ավելի քան 5 մլն դոլար։ «Դասինը» կունենա 4 թռիչքա-վայրէջքային ուղի։
Մեկ տարում այն կարող է սպասարկել մոտ 620 հազար չվերթ, իսկ 2025 թվականին օդանավակայանի թողունակությունը կարող է հասնել 72 մլն ուղևորի։ Օդանավակայանի տանիքի մակերեսը համեմատելի է ֆուտբոլի 25 դաշտի մակերեսի հետ։ Օդանավակայանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին։
![]()
![]()