![]()
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Գ.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու համար»,- փոխանցեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով ձերբակալվել էր Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։
![]()