ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը կոչ է անում Հրայր Թովմասյանին չհանձնել դիրքերը

«Եթե Վահե Գրիգորյանը հանգստանա, հաշտվի իր կարգավիճակի հետ, որևէ արտառոց բան չկա»: 24TV-ի եթերում նման տեսակետն է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ եթե Վահե Գրիգորյանն իր կյանքն առանց ՍԴ նախագահի աթոռի չի պատկերացնում, թող գնա, խնդրի, գուցե աթոռն իրեն զիջեն:  Մյուս կողմից Պետրոսյանը կոչ է անում Հրայր Թովմասյանին չհանձնել դիրքերը: Զրույցն ամբողջությամբ՝ 24TV տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ