Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման համար․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի այն պնդումներին, թե իբրև քաղաքական հայացքների համար են քրեական հետապնդում սկսել նրա հանդեպ։

Նարեկ ջան քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման համար, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար։
Ցեղասպանության հուշահամալիրն էլ ձեզ համար կրկեսի արենան չէ, որ օգտագործեք ձեր ճղճիմ քաղաքական նպատակների համար, ձեր կրկեսային ելույթների տեղը Տաշիր Արենան է։
Հուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ