![]()
«Հիշենք, թե հհկ-ի (այստեղից՝ փոքրատառով) անդամները, որոնք արդեն դավաճանել էին թե՛ Աշոտին, թե՛ Անդրանիկին, ի՜նչ հորթային հրճվանքով ընդունեցին սեռժի՝ կուսակցությունը միանձնյա ղեկավարելու փաստը: Եվ այդ գունափոխված տականքներն իրենց պապա սեռժից дабро ստացան՝ «Արեք, ինչ ուզում եք»: Ու արեցի՜ն, հո չարեցի՜ն–մեկի համար նախարարություն բստրվեց, որ շրջագայությունների մեկնի աշխարով մեկ՝ իբր սփյուռք-Հայաստան կապեր է ամրապնդում, բայց փաստորեն գումարներ էր մուրում ու խայտառակում երկրի պատիվը: Մյուսին՝ մի ջահել քծնողի, բերին-դրին ԱԺ փոխխոսնակի բազկաթոռին, որը հաբռգեց այն աստիճան, որ իրենից վեր միայն պապային էր տեսնում, իսկ մնացյալները պարզապես մարդ կոչվելու էլ իրավունք չունեին: Այդպես հաբռգեցրին երրորդին, չորրորդին… հարյուրավորների: Նրանց ներշնչեցին, թե դուք Աստված եք, իսկ ժողովուրդը՝ ձեր ծառան, շահագործեք, գումարներ շորթեք, պալատներ կառուցեք, երթուղային գծեր պահեք, կոպեկի գնով պետական մանկապարտեզներ սեփականաշնորհեք ու ձեր տիկնանց ծննդյան օրվան նվեր արեք (գալուստ գրիգորիչի տղայի ականջը կանչի), թալանեք, որքան հնարավոր է և ձեր թալանած փողերով տներ կառուցեք ու ձեր հոր գնով վարձով տվեք ու հանգիստ վայելեք ամենամսյա ձեր եկամուտը:
Ազգադավ սեռժը նրանց մի բան էլ զգուշացրեց. «Հանկարծ ախմախություն չանեք՝ տարեկան հայտագրերի մեջ ստույգ գրել ձեր եկամուտների չափը»: Բայց այդ ֆոնին ամենաառեղծվածայինը հհկ-ի ղեկավար սեռժի եղբայր սաշիկն էր, որ անհերքելի дабро ստացավ՝ յուրաքանչյուր բիզնեսմենին պարտադրելով իր հետ կիսել եկամուտը:
Ընթերցողների նյարդերը խնայելու համար չեմ շարունակում այս թվարկումը, նաև հաստատ իմանալով, որ յուրաքանչյուրն ինձանից ավելի լավ գիտի այս թեմայի շարունակությունը:
Այս հհկ կոչված կառույցն ու նրա հակահայ տրամադրություններով լեցուն այդ սեռժ կոչված ղեկավարին միշտ եմ ատել, բայց իմ այդ զզվանքն ավելի խորացավ, այն պահից սկսած, երբ ազերիների հետ դավադիր համաձայնությամբ ապրիլյան պատերազմը սանձազերծվեց, որը պատճառ դարձավ հարյուրից ավել հայ ջահել զինվորների նահատակության: Օրերից մի օր, երևի, կբացահայտվի, թե ադրբեջանի նավթամուղի, կամ գազամուղի անվտանգության խնդիրն ինչու՞ լուծվեց այդ չարանենգ համաձայնությամբ, որի արդյունքում ազերիների ցանկալի բարձունքն ու տարածքներ հանձնվեցին (Վերհիշենք, թե սեռժն ինչ էր ասում. «Ի՞նչ եք աղմուկ բարձրացրել՝ մի քանի հարյուր մետր անմշակ հող է ընդամենը»):
Բնական է, որ սեռժի համար հերոս տղաների հիշատակը խնդիր չէր, խնդիր չէր նաև վիրավորների հարցը: Ապրիլյան պատերազմից հետո սեռժը կամ այդ կուսակցության անդամներից որևէ մեկը փորձե՞ց հանդիպել զոհվածների հարազատներին կամ վիրավորներին, փորձե՞ց հետաքրքրվել որդեկորույս ծնողների վիճակով, փորձե՞ց մեկ անգամ, գոնե, գնալ Մարաղա գյուղը, ուր ազերիները խաղաղ բնակիչների ջարդ էին կազմակերպել: Գնային, էլի, գնային ու իրենց թալանած փողերից մի աննշան մաս հանեին նրանց համար, որ Աստված էլ տեսներ ու, գուցե թե, այդ մեղապարտներին ապաշխարելու հնարավորություն տար:». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալիս Սողոմոնյանը
![]()