![]()
Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի նոր ինքնաբացարկներին և գրել․
«Ափսոսանք եմ հայտնում ինքնաբացարկ հայտնած Գոհար Մելոյանի համար, հուսով էի՝ կգար ԱԺ ու կբացատրեր՝ որ օրվանից Կիրանցը անկլավ դարձավ։ Կամ գոնե ներողություն կխնդրեր Կիրանցի բնակիչներից։
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել, անգամ՝ Քոչարյանի դաշինքն ու ՀՀԿ-ն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր՝ Լիլիա Շուշանյանը, Գոհար Մելոյանը և Ավետիս Առաքելյանը, ինքնաբացարկի դիմումներ են գրել և պատգամավորական մանդատներից հրաժարվել։
![]()
![]()