«Վիրտուալ ապտակ» Պուտինին. վրացական սրճարաններում բոնուսներ և զեղչեր են գործում

Վրաստանում բողոքի ակցիաները նոր արտահայտչամիջոցներ են ստացել: Մինչ հասարակության մի մասը  ակտիվ մասնակցոււմ է ցույցերին, մյուս մասը կայք է գործարկել, որտեղ հնարավոր է «վիրտուալ ապտակ» հասցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նման ցանկություն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ:Կայքը, որն առաջարկում է «վիրտուալ ապտակ» հասցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գործում էր մինչև այն պահը, երբ  ապտակ հասցնելու ցանկություն ունեցողների թիվը հասավ  մոտ 10 միլիոնի: Ամենից շատ կայք էին մուտք գործում Վրաստանի բնակիչները, որոնց հաջորդում էին ռուսաստանցի օգտատերերը: Մինչ Վրաստանի իշխանությունները ջանք չեն խնայում ռուս զբոսաշրջիկներին երկիր վերադարձնելու համար, Թբիլիսիի ռեստորաններից մեկում բողոքի յուրօրինակ ակցիա է  իրականացվել ռուսաստանցի զբոսաշրջիկների նկատմամբ՝ զբոսաշրջիկների հաշվին լրացուցիչ 20%  էր ավելացվում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Աբխազիայում և Հարավային Օսիայում բռնազավթված 20% տարածքների:

Մեկ այլ սրճարանատեր էլ ռուս այցելուներին առաջարկում էր զեղչեր՝ պայմանով, որ նրանք կքննադատեին Կրեմլի քաղաքականությունը:

Протесты по-грузински

Виртуальные “пощечины” Путину, бонусы и скидки в кафе. Протесты в Грузии стали креативнее.

Posted by BBC News Russian on Friday, June 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ