Սպասվում է կարճատև անձրև. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում — Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        38.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            11.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        24.20C

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ