![]()
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկիփառատոն»-ին:
Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է նաև աշխարհիամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
Մարիամ Փաշինյանը ևս լուսանկար էր հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը․
![]()
«Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցեցինք Ավելուկի Փառատոնին, որտեղ հյուսում էին ամենաերկար ավելուկի շարանը 😍
Սիրելի Վարդենիկի կանայք և երեխաներ, ասեմ որ մի անգամից նկատեցինք ձեր առանձնահատուկ գեղեցկությունը, յուրաքանչյուրիդ ժպիտը մի տիեզերք արժի ինձ համար 😊❤️ շնորհակալ ենք
Հ.Գ չգիտեմ Արփին ինչից է էսքան դժգոհ»։
![]()
![]()