«Պետք է պահպանել ու զարգացնել գյուղական ավանդույթները». Աննա Հակոբյանը՝ ամենաերկար ավելուկի շարանի հյուսմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեք դուստրերի` Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում մասնակցել է «Ավելուկիփառատոն»-ին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, փառատոնի կազմակերպիչ Արտուշ Խաչատրյանի, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է 18 տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ, լուսանկարվել: Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է նաև աշխարհիամենաերկար ավելուկի շարանի հյուսման գործընթացին: Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնը նախաձեռնվել էԳեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսներըբացահայտելու, մարզում օրգանիկգյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմիներուժը զարգացնելու, սոցիալականձեռնարկություններն ու իրենցարտադրանքըհանրությանը ներկայացնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ