![]()
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով աշխատանքային այցով Մոսկվայում է, Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ շփվում է ռոբոտի հետ: «Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ Красавчик էր ասում»,- գրել է նա:![]()
Ալեն Սիմոնյանը ռոբոտին հարցնում է, թե քանի տարեկան է, վերջինս էլ ԱԺ փոխնախագահին պատասխանում է, որ ինքը դեռ շատ երիտասարդ է, նոր-նոր սկսում է իր նոր կյանքը: Իսկ հարցին, թե որքան է պատրաստվում ապրել, ռոբոտը նշում է, որ դա այնքան մեծ թիվ է, որ ինքը չի կարող պատասխանել:![]()
Ալեն Սիմոնյանը նաեւ հարցրել է, թե որքա՞ն են ապրում մարդիկ, ինչին ռոբոտն արձագանքել է. «Կարծես չեն բողոքում», ինչն առաջացրել է բոլորի ծիծաղը:
Իսկ «ինչ է ցանկանում կինը» հարցին ռոբոտը յուրօրինակ հումորային պատասխան է տվել. «Գիտնականները վերջապես պարզել են, թե ինչ է ցանկանում կինը, բայց նրանք արդեն մտափոխվել են»:
![]()