Դուբայի շեյխի կինը փախել է ամուսնուց Գերմանիա՝ հետը տանելով 31 մլն ֆունտ

Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է նրան ու հետը վերցրել 31 մլն ֆունտ սթեռլինգ, որպեսզի նոր կյանք սկսի։Արքայադուստր Հայան, որին չեն տեսել փետրվարից, փախել է Գերմանիա որդու եւ դստեր հետ։

Նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով։ Այս միջադեպը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ, քանի որ շեյխը նաեւ երկրի փոխնախագահն ու վարչապետն է։

Տեղեկացվում է, որ նա դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային եւ 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու խնդրանքով։ Գերմանիայի իշխանությունները մերժել են վերադարձնել փախստական ընտանիքին, իսկ նրանց պահպանությամբ զբաղվում են անվտանգության ծառայությունները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ