Կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է ունեցել

36-ամյա կինը  երեխա է ունեցել՝ կոմայի մեջ գտնվելով։ 2018 թվականին կինն սկսել է բողոքել գլխապտույտից եւ տեսողության վատացումից։ Նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք եւ վիրահատել, բայց չնայած դրան՝ դեկտեմբերին նա կոմայի մեջ է ընկել։

Այդ ընթացքում Կամարիան արդեն հղի էր։ Եվ թեեւ նա կոմայի մեջ էր, պտուղը շարունակում էր զարգանալ։

Հղիության 33-րդ շաբաթում բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել։ Ծնվեց առողջ աղջիկ, որին անվանեցին Ֆարա Հանիս Ֆայրոլ Հազիրի։ Կամարիայի ամուսինը ստիպված է ամբողջովին նվիրվել հիվանդ կնոջ եւ նորածին աղջկա խնամքին։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ