Ամոթալի սադրանք Արցախից. Հիմա էլ Նիկոլին մեղադրում են հող հանձնելու մեջ

Փաշինյանը լավ չի հասկանում «վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը»: «Ինչո՞ւ են ակտիվացել և ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում ու փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում»:

Հիշեցնենք, որ Ավերդիում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում, ապա` հավելել, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել:

«Երկիր մեդիա»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը:

«Օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- ասել էր նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ