Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի կարևորության մասին:

«Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին»,- ասել է վարչապետն ու ցույց տվել, թե սրճարաններում որն է ՀԴՄ կտրոնը՝ բերվող 3 կտրոններից:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում կլինի հուլիսի 10-29-ը ներառյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ