![]()
Ռուսները շարունակում են սադրել, սատարելով Ադրբեջանին հող տված կլանին… Ռուսական OPT հեռուստաընկերության անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, կրկին անգամ ցույց է տալիս, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեղմ ասած չի ողջունում ՀՀ իշխանությունների մարտի 1-ի արյունալի հանցագործության բացահայտման վճռականությունը: Ավելին, ռուսական հեռուստաընկերությունը գնում է բացահայտ սադրանքի, փորձելով միլիոնավոր մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, իբր Քոչարյանին ձերբակալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչնչացնել ղարաբաղյան կլանը, որը ներկայացվում է որպես դրական սուբյեկտ: Վերջինս ըստ ռազմաքաղաքական առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի Արցախի անվտանգության հենակետն է և լուրջ հակահարված կտա ՀՀ իշխանություններին, եթե փորձ արվի Ադրբեջանին հողեր հանձնել:
Կարճ ասած ռեպորտաժի կոնտեքստում այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեկուսանցում է Քոչարյանին, որպեսզի հողեր հանձնի: Խոսք է գնում նաև անձնական վրեժխնդրության էժանագին վարկածի մասին:
Եվ այս ամենն արվում է Ռուսաստանի գլխավոր հեռուստաալիքով, որը խստորեն վերահսկվում է իշխանությունների կողմից:
Ո՞վ է Միխայիլ Ալեքսանդրովը, որն իրեն իրավունք է վարապահում հրապարակավ գնահատականներ հնչեցնել մեր ներքին խնդիրների վերաբերյալ: Մի՞ թե ռազմական փորձագետ Ալեքսանդրովը տեղյակ չէ, որ իր կողմից Արցախի պաշտպան որակումը ստացած ղարաբաղյան կլանը 2016 թվականի ապրիլին Ադրբեջանին էր զիջել 800 հեկար տարածք: Իհարկե տեղյակ է:
Կարծում ենք ակնհայտ է, որ ռուսական որոշ ուժեր մանիպուլիացիոն եղանակներով շինծու տեղեկություններ տարածելով փորձում են վարկաբեկել ՀՀ լեգիտիմ իշխանություններին ակնհայտորեն աջակցելով ստրուկի կարգավիճակում գտնվող նախկին ռեժիմին:
Ֆեյսբուք՝ Դավիթ Ջալալյան
![]()