![]()
Չնայած Ծառուկյանի ու նրա ներկայացուցիչների կողմից շարունակվում են սպառնալիքների տոնով հայտարարություններ հնչեցվել սպորատային ֆեդերացիաների ու սպորտսմենների հասցեին՝ պահանջելով նրանցից քաղաքական պրոցեսների մասնակից դառնալ։ Չնայած այդ սպառնալիքներին, ֆեդերացիաները և սպորտսմենները գիտակցում են եղած գործընթացների էությունը և տեղի չեն տալիս այդ խարդավանքներին։
Զավեշտալի է, որ օրինակ Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի կողմից որևէ հայտարարություն չի տարածվել, պաշտոնական էջում այդպիսի որևէ հրապարակում չկա, սակայն ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Ռոստոմյանը ֆեդերացիայի անունից կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր ֆեդերացիան աջակցում է Ծառուկյանին։
Մինչ այս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի էջում առանց ֆեդերացիայի ղեկավարությանը տեղեկացնելու կամ համաձայնեցնելու էջում հրապարակվել էր քաղաքական բնույթի հայտարարություն, որը կարճ ժամանակում հեռացվել էր։
Իսկ այն, որ ՀԱՕԿ-ից կարող են քաղաքական բնույթի հայտարարություններ տարածել, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ հիմնարկը վեր է ածվել թայֆայականության օջախի և պետք է մաքրել այն Ծառուկյանի հանցագործ շոշափուկներից։
![]()